Կախա Կալաձեն այսօր սակրեբուլոյի հաստատմանն է ներկայացնելու մայրաքաղաքի կառավարության նոր կազմը
Կախա Կալաձեն այսօր սակրեբուլոյի հաստատմանն է ներկայացնելու մայրաքաղաքի կառավարության նոր կազմը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր սակրեբուլոյի հաստատմանն է ներկայացնելու մայրաքաղաքի կառավարության նոր կազմը:

Թբիլիսիի քաղաքապետի չորս տեղակալի, 10 գամգեբելիի և քաղաքային ծառայությունների 12 ղեկավարի թեկնածությունները քննարկելու են ժամը 13:00-ից սակրեբուլոյի կոմիտեների նիստերի ընթացքում, որից հետո ժամը 17:00-ին կայանալու է սակրեբուլոյի լիագումար նիստը:

Նշվում է, որ Կալաձեն ունենալու է 5 տեղակալ, սակայն այսօրվա նիստին նա ներկայացրել է 4 տեղակալի թեկնածությունը: Փոխքաղաքապետի պաշտոնին ներկայացված է Իրակլի Խմալաձեն, իսկ տեղակալների պաշտոնին Մաիա Բիթաձեն, Գիգա Նիկոլեիշվիլին և Իրակլի Բենդելիանին:

Հինգերրորդ տեղակալի պաշտոնը զբաղեցնելու է Իլիա Էլոշվիլին, սակայն դա տեղի կունենա այն բանից հետո, երբ կառավարությունում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ:

Թողնել մեկնաբանություն