Ինչպե՞ս ճամփորդել Բոսնիա և Հերցեգովինա առանց այցեգրի
Ինչպե՞ս ճամփորդել Բոսնիա և Հերցեգովինա առանց այցեգրի

Բոսնիա և Հերցեգովինան Վրաստանի համար վերացրել է այցագրային ռեժիմը: Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվում 180 օրյա ժամկետում առանց այցեգրի երկրում գտնվել 30 օր:

Մինչ այդ Վրաստանի քաղաքացիները Բոսնիա և Հերցեգովինայի այցեգիրը ստանում էին Թուրքիայում գտնվող հյուպատոսարանում: Երկիր մուտք գործել հնարավոր էր նաև Շենգենյան այցեգիր ունենալու դեպքում:

​​ Ինչպե՞ս  ճանապարհորդել Բոսնիա և Հերցեգովինայում

Ճանապարհորդությունը ծրագրելու համար այլևս պետք չէ կարգավորել այցագրային հարցերը: Ժամանակն է ծրագրեք հետևյալ փուլերը՝ թռիչք, ապրուստ և երկրի մասին լրատվություն ստանալը:

Թռիչք

Թբիլիսիից Սարաևոյի ուղղությամբ թռիչքներ են իրականացնում երկու ավիաընկերություն: Դրանցից մեկը նվազ բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունն է, իսկ  երկրորդը խոշոր «Turkish Airlines»-ը:

«Պեգասուս» ավիաընկերությունում  Թբիլիսի- Սարաևո թռիչքի արժեքը  տատանվում է 273$-ից  380$:  Turkish Airlines-ի գները համեմատաբար ցածր են, օրինակ եթե դուք որոշեք ուղևորվել նոյեմբերի 16-ին, ապա տոմսի արժեքը կլինի  262$: Սակայն գները մշտապես փոխվում են և ուղևորությունը ծրագրելու ժամանակ լրատվություն ստանալու համար պետք է այցելեք ավիաընկերությունների վեբ կայք:

Երկու ավիաընկերության դեպքում էլ Թբիլիսիից Սարաևո ուղիղ չվերթներ չկա: Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք հնարավոր է այցելել միայն Ստաբուլը անցնելով:

 

Բնակատեղի

 

Սարաևոյում գիշերելու տարածք գտնելու համար կարող եք օգտվել միջազգային airbnb կայքից: Կայքում մեկ գիշերվա համար հոստելի գինը սկսվում է 10$-ից: Իսկ բնակարան վարձելու համար մեկ գիշերվա արժեքը սկսվում է 15 $-ից:

Couchsurfing

 

Սակայն, եթե չեք  ցանկանում  գումար վճարել գիշերելու համար, այդ դեպքում կարող եք օգտվել  couchsurfing կայքից: couchsurfing-ը սոցիալական ցանցի նման մի բան է, որտեղ մարդիկ գիշերելու տարածք են առաջարկում անվճար:

Այս պահին couchsurfing-ի վրա կարող եք տեսնել Սարաևոյում բնակվող 2 855 հյուրընկալողի:

Ին՞չ պետք է գիտենանք Բոսնիա և Հերցեգովինայի մասին

 

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքը՝ Սարաևոն է: Վրաց զբոսաշրջիկները, ովքեր արդեն այցելել են այդ երկիր պատմում են, որ Բոսնիա և Հերցեգովինան գեղեցիկ է և ճանապարհորդելիս մնաում ես տպավորությունների ներքո: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Սարաևոն այլ եվրոպական մայրաքաղաքների հետ համեմատ աչքի է ընկնում ցածր գներով: Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի և Վրաստանի շուկայական գները համարյա նույնն են:

Ինչ վերաբերում է լուսանկարներին, ապա կարող եք Բոսնիա և Հերցեգովինայի լուսանկարները ներբեռնել Google կայքից, սակայն մենք մենք ներկայացնում ենք առաջին ալիքի լրագրող Սանդրո Ջուֆալակյանի կողմից նկարահանված լուսանկարները, ով Բոսնիա և Հերցեգովինայում գտնվում էր երեք տարի առաջ:

 

Թողնել մեկնաբանություն