Էրդողանը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին դուրս բերել զորքերը Սիրիայից
Էրդողանը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին դուրս բերել զորքերը Սիրիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին դուրս բերել իրենց զինված ուժերը Սիրիայից։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է այսօր՝ Սոչի թռիչքից առաջ, որտեղ պետք է կայանան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ասվում է, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի»,-ասել է Էրդողանը և հավելել, որ սիրիական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական։ «Այդ դեպքում թող նրանք (ՌԴ-ն ու ԱՄՆ-ը) հետ կանչեն իրենց զինվորականներին, և ճգնաժամի լուծումը կլինի քաղաքական»,-ասել է նա։

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան դեմ է եղել 2003 թվականին Իրաքում ԱՄՆ բանակի մուտքին, սակայն Սպիտակ տունը որոշում է ընդունել մտնել երկիր՝ հայտարարելով, որ ամերիկացի զինվորականներն այնտեղ չեն մնա։

«Սակայն նրանք մտան՝ ասելով, որ այնտեղ չեն մնա։ Գնացի՞ն։ Ո՛չ»,-փաստել է Թուրքիայի նախագահը։

Թողնել մեկնաբանություն