Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության գրասենյակում ընդունել է Էստոնիայի նախագահին
Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության գրասենյակում ընդունել է Էստոնիայի նախագահին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալիուլայդի հետ:

Կառավարության վարչության լրատվությամբ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև գոյություն ունեցող՝ քաղաքական, տնտեսական և առևտրական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ Էստոնիայի և Վրաստանի հարաբերությունները գնալով խորանում են, սակայն նշել է, որ հարկավոր է համագործակցությունը խորացնել բոլոր ուղղություններով:

Գիորգի Կվիրիկաշվիլին բարձրաստիճան հյուրին ծանոթացրել է Վրաստանում իրականացվող բարեփոխումների հետ:

Կողմերը զրուցել են նաև նոյեմբերին կայանալիք արևելյան համագործակցության գագաթնաժողովի մասին:

Ընդգծվել է, որ Վրաստանը գագաթնաժողովին ներկայանալու է երկրի տեսքով, որը կատարել է բոլոր պարտավորությունները:

Վարչապետը Էստոնիայի նախագահին ծանոթացրել է նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի հետ:

Իր հերթին Կերստի Կալիուլայդեն հայտարարել է, որ Էստոնիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Թողնել մեկնաբանություն