ԱԱ-2018. Հերթական ուղեգիրն ուղևորվում է Շվեյցարիա
ԱԱ-2018. Հերթական ուղեգիրն ուղևորվում է Շվեյցարիա

Շվեյցարիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի անցումային փուլի պատասխան խաղում շվեյցարացիները տանը գոլազուրկ ոչ ոքի խաղացին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ, որին հյուրընկալվելիս հաղթել էին նվազագույն հաշվով:

Բազելում կայացած հանդիպման առաջին խաղակեսում Շվեյցարիայի հավաքականն ուներ նկատելի առավելություն և ստեղծեց մի քանի իրական գոլային պահեր, որոնք չօգտագործեց: Ընդմիջումից հետո ավելի լավ տեսք ուներ բրիտանական թիմը, սակայն շվեյցարացիները կարողացան պահպանել ցանկալի արդյունքը, թեև  վերջնամասում կորցրին ևս մի քանի գոլային պահեր:

Շվեյցարիայի հավաքականը դարձավ ԱԱ-2018-ի 27-րդ մասնակիցը:

 

Շվեյցարիա – Հյուսիսային Իռլանդիա՝ 0:0 (առաջին խաղ՝ 1:0) 

Թողնել մեկնաբանություն