Այսօր կարող ենք համարձակորեն հայտարարել, որ Վրաստանը Եվրոպային երբեք այսքան մոտ չի եղել

Վստահ եմ, միասնությամբ և միահամուռ ջանքերով, անկոտրում վրացական ոգով և մեր եվրոպացի բարեկամների աջակցությամբ անպայման կգա այն օրը, երբ միասնական, հզոր և խաղաղ Վրաստանը անպայման կդառնս Եվրամիության լիարժեք անդամ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` Եվրոպայի օրերի շրջանակներում անցկացված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպան վրաց ազգի քաղաքակրթական ընտրությունն է և Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ։

<<Մենք անցել ենք շատ բարդ ճանապարհ, սակայն այսօր կարող ենք համարձակորեն հայտարարել, որ Վրաստանը Եվրոպային երբեք այսքան մոտ չի եղել։ Սա շատ մեծ հաղթանակ է, որը պատկանում է բոլորին։ Սա մեր հասարակության վաստակն է և մեր արևմտյան բարեկամների օնության արդյունքը, որի համար ցանկանում եմ նրանց հայտնել շնորհակալություն>>,- հայտարարել է վարչապետը։