Բենիկ Սեյրանյան - «Ինֆարկտ» կատակերգություն (ձայնագրություն)

Այսօր, դեկտեմբերի 12-ին, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Վրաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ Բենիկ Սեյրանյանի ծննդյան օրն է։

Բենիկ Սեյրանյանը ծնվել է Հայաստանում, Կոթի գյուղում, 1913 թվականին: Կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էլ ապրել է Բենիկ Սեյրանյանը և հասել իր փառավոր 90-ամյակին: Մի կարճ շրջան զբաղվելով մանկավարժությամբ, իր կյանքի մեծ մասը Բենիկ Սեյրանյանը նվիրել է գրականությանն ու մամուլին, շատ երկար տարիներ եղել է «Սովետական Վրաստան» թերթի մշակույթի ու գրականության բաժնի վարիչը, մոտ քառասուն տարի ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքը, դարձել է «Կամուրջ» տարեգրքի խմբագիրը:

Բենիկ Սեյրանյանը 50-ից ավելի գրքերի՝ վեպերի, վիպակների, պատմվածքների, նովելների, հումորեսկների և թատերգությունների հեղինակ է: Նրա «Թաթուլ Բագրևանդցի» և «Լեռներում ամպրոպ է» պիեսները բեմադրվել են հայկական թատրոններում:

Բենիկ Սեյրանյանը համարվում է վիրահայ գրականության նահապետ: